Հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Mitsubishi մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Մանուչարյանի վարած Ford մակնիշի և ՌԴ քաղաքացի 29-ամյա Պավել Բերդնիկոյի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները, հաղոդրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդներ Հ․ Խաչատրյանը, Վ․ Մանուչարյանը և վերջինիս ուղևոր 22-ամյա Արթուր Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել: