Քիմ Քարդաշյանը պարծեցել է նորաձեւ ավտոմեքենայով։ Ռիալիթի-շոուի 43-ամյա աստղը ներկայացրել է իր տպավորիչ հավաքածուից նոր մեքենայի՝ Tesla-ի Cybertruck-ի լուսանկարը՝ հրապարակելով այն Instagram-ի Stories-ում։
Քիմն իրեն անվանել է «զիլ վարորդ-մայրիկ»։ Պիկապը թողարկվում է երեք տարբեր ձեւերով՝ 60 990-ից մինչեւ 99 990 դոլար գնով։
Լուսանկարում ցուցադրված են մեքենայի հետին եւ աջ մասերը՝ չժանգոտվող պողպատից, այն կայանված է փողոցում։
Մեքենան մուգ արծաթավուն է եւ տեղավորում է հինգ մեծահասակի։
Ավելի վաղ Քիմն արդեն ցուցադրել էր մեքենան։ Լուսանկարում այն կայանված էր նրա մասնավոր ինքնաթիռի կողքին (արժեքը՝ 150 մլն դոլար), որն էլ հասցրել էր նրան Սուպերգավաթին։
Քիմը ավտոմեքենաների մեծ հավաքածու ունի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 2,1 մլն դոլար։
Մասնավորապես, նրա հավաքածուում են մարզական Custom Mercedes-Maybach GLS 600 (2022թ., արժեքը՝ 250 000 դոլար) ամենագնացը, ինչպես նաեւ 2023թ. Cadillac Escalade-ը՝ մոտ 200 000 դոլար, ամենաթանկ մեքենաներից մեկը՝ 2022թ. Lamborghini Urus-ը՝ մոտ 400 000 դոլար արժեքով, ինչպես նաեւ 2022թ. Maybach S580-ը՝ մոտ 250 000 դոլար արժեքով։