Մեկ տարի առաջ Հայաստան ժամանեց ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ սկսելով իր պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ կից ներկայացնելով տեսանյութ։

 
 
 

«Տարին լի էր մարտահրավերներով, սակայն այն առանձնացավ նաև առավել ամուր կապերի, նոր գործընկերությունների ձևավորման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների ուղղությամբ առաջընթացով։ Առաջարկում ենք դիտել այս տեսանյութը, որտեղ ամփոփվել են դեսպանի խոհերն ու մտորումները Հայաստանում մինչ այժմ ապրած հիշարժան պահերի, հայ-ամերիկյան ամուր փոխգործակցության և տևական խաղաղության հասնելու հույսերի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

«Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ։ Իսկ իմ ամենօրյա աշխատանքը միտված է օգնելու Հայաստանին կերտել իր բարօրությունը ՝որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ»,-նշում է դեսպանը։