Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը տեղի կունենա այսօր ժ. 13:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 13:30) և ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն (ժ. 14:15):
Հանդիպման արդյունքներով՝ ժ. 14:30-ին, Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
ԶԼՄ ներկայացուցիչներին լուսաբանման նպատակով խնդրում ենք ԱԳՆ-ում լինել վերոնշյալ ժամերից համապատասխանաբար 20 րոպե շուտ: