Փետրվարի 29-ին հաղորդվել էր 1937 թ. ծնված Էմիլ Սարգսյանի անհետ կորելու մասին:
Մարտի 6-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում՝ գետի ափին, տղամարդու դիակ կա:
ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնից մեկնած օպերատիվ խումբը Տանձուտ գետի ափին հայտնաբերել է Էմիլ Սարգսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է նախաքննություն: