«Քաոս է մոտենում։ Միակ հույսս Աստված է»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «ՀՀԿ-ից ի՞նչ ես ուզում:
Հոգնեցինք կրկնելով՝ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.) մնաց իշխանության, պետություն չենք ունենալու։ Ասողին՝ լսող էր պետք»,- «Առավոտի» հետ զրույցում, մեր դիտարկմանն այսպես արձագանքեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Պարոն Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են լռում ընդդիմադիրները, այդ թվում նաեւ ՀՀԿ-ն, որը նաեւ խորհրդարանում ներկայացված ուժ է. «Ֆեյսբուքում» մի հեգնական ու շատ տխուր բան աչքովս ընկավ, որը նաեւ շատ տիպիկ է՝ հայտարարություններով Արցախը հանձնել թույլ չտվողները, հիմա էլ հայտարարում են՝ Հայաստանից որեւէ թիզ հանձնել թույլ չտալու մասին: