Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սամվել Վարդանյանի գործով. դատավոր՝ Չիչոյան։ Դատական նիստը՝ 19:00 Շենգավիթի դատարանում»:
Նկատենք, որ Սամվել Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն իրականացնող դատավոր Ժորա Չիչոյանն անցած տարի Աշոտ Փաշինյանի և 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործը քննող դատավորն է: Ի դեպ, հենց Չիչոյանը Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով զոհված զինծառայողի մորը կալանավորելու որոշում կայացրեց: