Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի՝ Ցեղասպանության մասին խոսքից մի քանի կարևոր կետեր.
«Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,
• ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,
• ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,
• ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,
• ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման»,- ասված է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ուղերձում։