«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) հերթական ձախողված պրոյեկտ «Ֆլայ Արնա»-ին, որի 49 տոկոս բաժնետերը «Էյր Արաբիա»-ն է։ Ըստ իշխանական մամուլի՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերությանը բյուջեից՝ ԱՆԻՖ-ի խողովակներով ուղղվել էին միլիարդավոր դրամներ (օրինակ՝ 28.12.2023թ. ԱՆԻՖ-ին տրամադրած 1.8 միլիարդի մի մասը եւ այլ նման երեւույթներ), ինչի արդյունքում ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը։
Բայց, քանի որ ցանկացած տնտեսական ձախողման դեպքում լինում են պարտատերեր, ապա «Ֆլայ Արնա»-ում գտնվել է «հանճարեղ» միջոց. նրա հետ «բոլոր հարցերը» (լուսանկարի ցուցանակ-գրությունը «Ֆլայ Արնա»-ի գրասենյանի դռանն է փակցված) հասցեագրվել են Պորտուգալիայի հյուպատոսին, որին պատկանում է «Սիդոն թրավելը»։
Հ.Գ. Նույնիսկ «չարագործ» Սաշիկի մտքով նախկինում չէր անցնի որեւէ պարտք перевод անել դիվանագետների վրա»։