Քիչ առաջ Հյուսիսային պողոտայում մեզ անհայտ անձի հետ շրջում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Aravot.am-ի հարցին՝ քաղաքական զբոսանքի՞ եք դուրս եկել, պարոն նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ժպտալով պատասխանեց՝ այո: Այնուհետեւ Haynews.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ կարոտե՞լ եք Երեւանը, պարբերաբա՞ր եք շրջելու մայրաքաղաքի փողոցներում, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ դուք մոռանում եք, որ ես ապրում եմ Երեւանում: Նա ասաց, որ պարբերաբար շարունակելու է զբոսանքները: Panorama.am-ի թղթակցի ճշտող հարցին էլ, թե Տեր-Պետրոսյանը երեւանյան գարո՞ւնն է կարոտել, 1-ին նախագահը պատասխանեց, որ վայելում է գարունը: Ի դեպ, այդ հանդիպումից մեկ-երկու րոպե անց նույն Հյուսիսային պողոտայում տեսանք ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին: Նա ասաց, որ գալիս է Կասկադից եւ տարվել էր հիշողություններով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ