Կիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կիրանցեցի Գոհար Վարդանյանը:
«Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան, գրադարան կամ նմանատիպ ինչ որ բան կառուցել, եւ առաջին հերթին հրավիրել բոլոր այն մարդկանց (իրենց երեխաների հետ) ովքեր մեզ այս օրերին համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Գոհար Վարդանյանը։