Անջելինա Ջոլիի նիհարությունն ավելի քան երբեւէ անհանգստացնում է նրա սիրելիներին, հատկապես երեխաներին, հայտնում է In Touch-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հունիսի կեսերին 49-ամյա դերասանուհին Նյու Յորքում կայացած Tony մրցանակաբաշխության ժամանակ ներկայացավ իր 15-ամյա դստեր՝ Վիվիենի հետ։ Մինչ նա իր ցնցող տեսքն էր ցուցադրում փիրուզագույն թավշյա Versace զգեստով, երկրպագուները նկատեցին նրա նիհար կազմվածքը:
«Բոլորը համաձայն են, որ նա հիանալի տեսք ունի»,-ասում է աղբյուրը,-«Նա չի չարաշահել պլաստիկ վիրահատությունները, բայց մինչեւ 50 տարեկան դառնալը պետք է իրոք լուծի այս խնդիրը պատշաճ սննդակարգով:
Խնդիրը նրանում է, որ երբ նա անհանգստանում է կամ սթրեսի է ենթարկվում, նա ամբողջովին կորցնում է ախորժակը եւ դժվարանում է նույնիսկ սպիտակուցային կոկտեյլ կուլ տալ, էլ ուր մնաց՝ ճիշտ սնվել», - բացատրում է ինսայդերը,-«Եվ քանի որ Բրեդ Փիթի հետ նրա ամուսնալուծությունը ձգձգվում է, նրա սթրեսի մակարդակը բարձրանում է, ինչը, իսկապես, ազդում է նրա ուտելու սովորությունների վրա»:
Անջելինան նաեւ աշխատում է ռեժիսոր Պաբլո Լարայնի՝ Մարիա Կալլասին նվիրված կենսագրական ֆիլմի շուրջ, որտեղ մարմնավորում է հայտնի օպերային երգչուհուն․ այս ֆիլմով կնշանավորվի նրա վերադարձը մեծ էկրան՝ 2021 թվականի «Հավերժները» ֆիլմում նկարահանվելուց հետո:
Նրա առողջական սովորությունները նաեւ ազդում են երեխաների վրա։ «Զավեշտն այն է, որ նա իրականում մեծ ուշադրություն է դարձնում իր երեխաների ուտելու սովորություններին եւ համոզվում, որ նրանք ստանում են անհրաժեշտ սնունդը, բայց հետո նա նստում է եւ գրեթե ոչինչ չի ուտում»,-ասում է ինսայդերը:
Թեեւ Անջելինան «սկսել է ավելի լավ հավասարակշռել իր սննդակարգը, նա կարծես նորից անցել է հին սովորություններին: «Նրա երեխաները փորձում են օգնել նրան. նրանք ամեն ինչ պատրաստում են նրա համար եւ բարկանում, երբ նա բավականաչափ չի ուտում»,-ասում է աղբյուրը,-«Բայց նրանք քիչ բան կարող են անել, նրանք շատ են տխրում նրան այդքան նիհար տեսնելով ու անհանգստացած են»։