Սննդամթերքի անվտանգության ոլորտում սեզոնային գործոնով պայմանավորված հանրային սննդի ռիսկերը կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է ձեռնարկել Կոտայքի մարզում գործունեություն ծավալող ամառային այն ճամբարներում, որոնք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից համարվել են ռիսկային (2023թ. դրանցից 3-ում հայտնաբերվել էին խախտումներ):

Ծաղկաձոր համայնքի տարածքում գործող «Լավա աղբյուր», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «Ավ-Կանա», «Արագած ճամբար», «Հասմիկ մարզական սպորտ ճամբար» և «Հանքավանի խոտորջուր առողջարան» ՍՊԸ-ներում իրականացված վերահսկողության արդյունքում խախտումներ և անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: