Երեկ Seven Vision հինգ աստղանի հյուրանոցի «Դվին» մյուզիք-հոլլում տեղի է ունեցել մեծ հեղինակություն վայելող Բյուզանդ Ավետիսյանի որդու՝ Գասսո Ավետիսյանի և ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի դստեր՝ Օֆելյայի պսակադրության արարողությունը։ Ներկա են եղել ճանաչված հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

 

Շքեղ արարողությանը երգել են բազմաթիվ հայ և արտասհանման ասղտեր, ինչպիսիք են Ռազմիկ Ամյանը, Սարոն, Արկադի Դումիկյանը, Արսեն Շախունցը, Լյուբով Ուսպենսկայան և այլոք։

Բյուզանդ Ավետիսյանը և ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանը վաղեմի ընկերներ են։ Բյուզանդ Ավետիսյանը մեծ հեղինակություն է վայելում ինչպես հայաստանյան շրջանակներում, այնպես էլ արտերկրում։ Աշոտ Օրդուխանյանն էլ հայտնի գործարար է Ռուսաստանում, որը հարգանք է վայելում թե՛ հայ համայնքում, թե՛ ՌԴ գործարար ու պաշտոնական շրջանակներում։