Փոխանակումից հետո ԱՄՆ վերադարձած Էվան Գերշկովիչին, Փոլ Բիլանին և Ալսու Կուրմաշևային տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մերիլենդի Էնդրյուս ավիաբազայում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նրանց դիմավորելու ժամանակ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել։
 
Ինքնաթիռի աստիճանահարթակի մոտ Փոլ Ուիլանին բարևելուց հետո Բայդենը կրկին մոտեցել է նրան այն պահին, երբ Ուիլանը շփվում էր կնոջ հետ: Այդ պահին Էվան Գերշկովիչն արդեն դուրս է գալիս ինքնաթիռից, և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը սպասում է Բայդենին` միայն որոշ ժամանակ անց ձեռքերը պարզելով The Wall Street Journal-ի լրագրողին դիմավորելու համար: Բայդենը մոռանում է, որ վայրկյաններ առաջ արդեն գրկախախառնվել է Ալսու Կուրմաշևայի հետ և կրկին մոտենում է հարազատներին գրկած Կուրմաշևային։