Այսօր Պարույր Սևակ փողոցում նոր շենք կառուցելու նպատակով արդեն վթարային վիճակում գտնվող ՊԵԿ-ի նախկին 12 հարկանի շենքը ապամոնտաժվել է։ Կառուցապատող ընկերությունն ավելի վաղ դիմել էր ՆԳՆ տեխնիկական անվտանգության կենտրոն և պայթեցնելու միջոցով շենքը քանդելու թույլտվություն ստացել, ինչը հարևան նորակառույցների բնակիչների շրջանում խուճապ էր առաջացրել։ Օրեր անց հայտնի էր դարձել, որ քաղաքապետարանը շենքը քանդելու թույլտվություն տվել է, բայց ոչ պայթեցնելու տարբերակով՝ հաշվի առնելով բնակիչների անհանգստությունը։
Քաղաքային իշխանության անմիջական միջամտության արդյունքում այսօր շենքն ապամոնտաժվել է ոչ թե պայթեցման միջոցով, այլ շինարարական աշխատանքների։ Կառուցապատող ընկերությունից «Ֆրինյուզի» հետ զրույցում հաստատեցին շինաշխատանքների միջոցով շենքը ապամոնտաժելու մասին տեղեկությունը՝ նշելով, որ քանդման հետևանքով հարակից տարածքին որևէ վնաս չի հասցվել, նաև հավելեցին՝ շենքը եղել է վթարային վիճակում, և այլ եղանակով ապամոնտաժել հնարավոր չէր։