Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com-ը, մոտ մեկ ամիս է՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում խուճապ է: Գյուղացիները պատմում են ինչ-որ «հրեշի» մասին, որը մութն ընկնելուն պես հարձակվում է մարդկանց վրա, մորթում է փողոցի շներին եւ բակերից գողացված իրերը շաղ է տալիս փողոցներով մեկ: Կանայք ու աղջիկները մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ, իսկ տղամարդիկ բահերով ու լոմերով «զինված» են դուրս գալիս:
Վերջինս քարերով խփում է տանիքներին, պատուհաններն է ծեծում, դանակահարում է շներին: Եվ ահա շատ գյուղացիների կողմից որպես ուրվական ընկալվող քաղաքացին ձերբակալվել է:
Երեկ, բերման է ենթարկվել Կարբի գյուղի ուրվականը: Ինչպես էին փնտրում Կարբիի ուրվականին և ինչպես ձերբակալեցին նրան առաջարկում ենք դիտել տեսանյութում.