Ստորև ձեզ ենք ներկայացնում «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու) գրքից մեկ փոքրիկ հատված:
Հայաստանում Աբդուլ Համիդը և երիտթուրքերը գիտակցաբար գռեհկացնում էին բոլոր դժվարությունները, բնաջնջելով ու քշելով մի ժողովրդի, որին նրանք դավաճանների ու անհավատների ժողովուրդ էին համարում: Այդ վայրենի հաշվեհարդարում նրանք իսկապես «առաջադիմեցին»: Ասես մրրկասյուն անցավ Հայաստանի հարթավայրերով: Փրկվածների կարելի է փնտրել միայն անհասանելի լեռներում, այստեղ էին հալածական փախստականները դաժան ու անհուսալի ապաստան գտնում թուրքական բարբարոսությունից: Շատերը փախչում էին Սիրիա: Թեև սիրիացի արաբները գտնվում էին թուրքերի տիրապետության ներքո և ուղղահավատ մահմեդականներ էին, այդուհանդերձ նրանք մարդասպան չէին և չէին ցանկանում մասնակցել անպաշտպան անհավատների բնաջնջմանը, որոնք վստահել էին նրանց մարդկայնությանը, որ ուսուցանում էր մարգարեն:
Աշխարհամարտի ժամանակ Փոքր Ասիայի հույներն էլ սաստիկ տուժեցին թուրքերի դաժանություններից: Հարյուր հազարավոր հույներ սառնասրտորեն սրի քաշվեցին պատերազմի տարիներին, և էլ ավելի շատերը քշվեցին հայրենի վայրերից: Նրանք ապաստան էին գտնում Հունաստանում ու հունական կղզիներում: Մի խոքով, թուրքերը անընդհատ ու բարբարոսական խորամանկումներով փոփոխում էին վիճակագրական տվյալները իրենց օգտին:
Նյութը' Ք. Ա.–ի