Թերթի թղթակիցը զրուցել է Գ.Վիրաբյանի հետ, ով օրեր առաջ հայտարարել էր, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Ա.Կարապետյանն իրեն խոշտանգել է:

Նա մասնավորապես ասել էր, որ 2004թ. ապրիլի 24-ին ինքը ծեծի է ենթարկվել, խոշտանգվել նախկինում ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալի Ա.Կարապետյանի, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Մովսիսյանի, նախկինում մարզի պետավտոտեսչության պետ Ավետիք Հարությունյանի կողմից:

Թղթակցի հետ զրույցում Գ.Վիարբյանն ասել է. «Իմ տվյալներով' այդ գործում խառնված երկու ոստիկաններին հետագայում ազատեցին աշխատանքից, իսկ մեկը հարբեցող դարձավ:

Թե՛ Երևանի ոստիկանապետը, թե՛ ՀՀ ոստիկանապետն ասում են, որ դատարանը թյուրիմացության մեջ է: Նրանք անգրագետներ են, ապացուցում են իրենց ստախոս լինելը: Եվրադատարանում գործը քննվել է, հարցեր են ուղղվել և՛ ՀՀ կառավարությանը, և՛ իմ փաստաբանին, իսկ ստացված պատասխանների հիման վրա վճիռ է կայացվել: Եթե ես կարողացել եմ խաբել ՄԻ Եվրադատարանին, պետք է հրաժարական տան ՀՀ արդարադատության նախարարը և ՄԻ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, դատավոր Ալինա Գուլումյանը»:

Գ.Վիրաբյանը հիշեցրել է, թե ինչ է ասել 2004թ. «Ես ապրիլին մի քանի անգամ ասել եմ ու հիմա էլ ասում եմ, ես պատժելու եմ իրենց: Ես իմ արյան վրեժը լուծելու եմ»:

Նկարում Աշոտ Կարապետյանն է