SLAQ.am-ի տեղեկություններով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղերից մեկի տարածքում հայտնաբերվել է ոսկու մեծ հանք: Ըստ այդ տեղեկությունների' հանքը շահագործելու դեպքում հնարավոր կլինի ստանալ 75 տոննա ոսկի: Այս տեղեկությունն իրականում պետք է մեզ ուրախացներ, եթե սրա հետ կապված այլ լուրեր չտարածվեին: Պարզվում է' այս հանքի շահագործման հետ անմիջական կապ ունի Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը: Օրերս լուրեր տարածվեցին, որ մայիսի վերջին Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի թագաժառանգը: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները' գտնված հանքը կշահագործի Մեծ Բրիտանիան: Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա կստացվի, որ մեր երկրին, մեր ժողովրդին պատկանող հարստությունը կրկին դուրս է հանվելու:

Ի դեպ, նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների' այցը կազմակերպում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Արքայազն Չարլզը հանդիպումներ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ: