Shamshyan.com. Ադրբեջանի իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին նախագահական ընտրությունների նախաշեմին պայքարից հանելու նոր տարբերակ են մշակել: Այսուհետ մինչև նախագահական ընտրությունների օրը Ադրբեջանում բանկերին արգելվում է խոշոր գործարքներ կնքել: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նոր օրենքը կաթվածահար է արել երկրի գրեթե ողջ բանկային համակարգը: Խոշորագույն բիզնես կենտրոններին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ արդեն կասեցվել է բանկային կապիտալների լայնամասշտաբ շրջանառությունը և թույլատրված է կնքել շատ փոքր գործարքներ:

Նույն աղբյուրները հայտնում են, որ նման քայլով իշխանությունը փորձում է կանխել իր քաղաքական հակառակորդների քարոզարշավների ֆինանսավորումը, որն իրականացվում է արտասահմանյան որոշ օլիգարխների կողմից: