eMedia.am, 07.05.2013 | Մայիսի 8–ին պետական բյուջեն կզրկվի 112 հազար եվրոյից։ Գումարը կհատկացվի 19 անձանց (Եհովայի վկաների), ովքեր դիմել էին Եվրոպական դատարան։ Դիմումատուներից յուրաքանչյուրը կստանա 6 հազար եվրո, որոնցից 10 հազար եվրոն դատարանի ծախսերն են: Եհովայի վկաներն ուղղակի չեն ցանկանում ծառայել բանակում։ Չեն ցանկանում անել մի բան, որը ՀՀ բնակչության արական սեռի բոլոր ներկայացուցիչների պարտքն է։ Չեն ցանկանում ծառայել, որովհետև դա դեմ է իրենց կրոնական համոզմունքներին։ Մեկ անգամ արդեն գրել եմ, որ եթե ես ստիպված եմ հարգել որևէ կրոն դավանողի՝ բանակում չծառայելու իրավունքը, ապա նա պարտավոր է հարգել իմ՝ պաշտպանված լինելու իրավունքը։ Սակայն, պետությունը, նման վճիռներից խուսափելու համար Ազգային ժողով է ներկայացրել «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» վիճահարույց օրենքի նախագիծը։ Ակնհայտ է, որ պետական շատ այրեր, իրենք էլ կողմ չեն օրենքի ընդունմանը և ստիպված են գնում այդ քայլին, քանի որ պետբյուջեից նման գումարներ այդ անձանց վճարելը, ևս անընդունելի է։ Նշենք նաև, որ օրենքը կար և գործում էր, այսինքն տվյալ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները մինչ օրս էլ հրաժարվելով բանակում ծառայելուց կարող էին դիմել այլընտրանքային ծառայության համար, բայց նրանցից ոչ մեկը դա չի արել։ Մինչ օրս այլընտրանքային զինվորական ծառայություն անցնելու դիմում որևէ եհովայի վկայի կողմից չի ներկայացվել։ Նոր օրինագծով, այլընտրանքային զինվորական ծառայությունն ավելի է թեթևացվում՝ կրճատվում է ծառայության ժամկետը, բարելավում վայրերը և այլն։ Խիստ կասկածում եմ, սակայն, որ նրանցից որևէ մեկը կդիմի նորացված օրենքով ծառայելու համար։ Չէ՞ որ ավելի հեշտ է հրաժարվել ծառայությունից, դառնալ «զոհ», դիմել միջազգային կազմակերպություններին և արտերկրից գումարներ «շահել» պետության հիմքերը խարխլող գործունեության համար։ Եթե խոսում ենք հավասարության մասին, ուղղակի անհասկանալի է դառնում, թե ինչպես կարող են մի ամբողջ պետության ու բնակչության 99%–ի շահերն ու հավասարությունը ստորադասվել 1 աղանդի շահերին ու համոզմունքներին։ Անհավասարություն ծնող հավասարություն...
Աղբյուր՝
http://www.emedia.am/hy/1367933019
Առաջարկում ենք նաև
11/07/24 08:40
«Ժողովուրդ». «Ակադեմիական քաղաքի» բյուջեն կազմում է ՀՀ պետական պարտքի 30%-ը. նախարարը ստել է
22/11/18 11:38
2019 թվականի պետական բյուջեն ընդունվեց
11/09/18 13:37
Ինչ են սովորեցնում Եհովայի վկաները
19/03/18 14:05
Իսրայելի 2019 թ.-ի պետական բյուջեն կազմել է 137,6 մլրդ դոլար
12/10/17 19:11
Եհովայի վկաները Հայաստանին դատի են տվել ու դատը շահել են
27/02/17 16:24
Թալանում են պետական բյուջեն, որովհետև էլ բան չկա թալանելու, միայն բյուջեն է մնացել. Գուրգեն Արսենյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան