Galatv.am. Երկիր մոլորակի բնակչության 2/3-րդը դեռեւս չի օգտվում բջջային հեռախոսակապից:Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ին կից գործող էլեկտրակապի միջազգային միությունը կանխատեսում է հրապարակել, ըստ որի, մինչեւ 2014թ.-ի դեկտեմբերը Երկրի վրա բջջային հեռախոսների թիվը կգերազանցի բնակչության թվաքանակը:

Ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են համեմատել հետեւյալ ցուցանիշները.

Այսօր Երկրի բնակչության թիվը կազմում է 7,1 մլրդ. մարդ, իսկ բջջային հեռախոսների համարներինը'6,8 մլրդ., եւ փորձագետների կանխատեսումներով, մեկ տարի անց այդ թիվը կհատի 7 մլրդ.-ի սահմանը:

Ըստ հաշվետվության, աշխարհի բնակչության 1/3-րդին մշտապես հասանելի է բջջային հեռախոսակապը: Եվրոպայում այդ կապից օգտվում է բնակչության շուրջ 75%-ը, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում'61%, Ասիայում' 32% , իսկ վերջին տեղում, ոչ անսպասելիորեն, Աֆրիկան է' 16%-ով:

Միեւնույն ժամանակ, Երկրի շուրջ 4,5 մլրդ. բնակիչ մինչ օրս չի օգտվում բջջային հեռախոսակապից: