Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հեռանալու է քաղաքականությունից «այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի»: Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նշենք, որ ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարում էր, թե ինքը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից 2012թ. հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից 1.5 կամ 2 տարի հետո:
«Ես կգնամ այնտեղ, ուր պետք է: Ես չեմ անհետանա, այլ կծառայեմ երկրին այնտեղ, որտեղ որ կգնամ»,-հայտարարել է նա. մեջբերում է Trend-ը: