Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 5-ին հրաման էր ստորագրել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գործող՝ ադրբեջանական նավթը ռուսական տարածքով՝ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով, փոխադրելու պայմանագրի դադարեցման մասին. տեղեկացնում է APA ադրբեջանական գործակալությունը:
Համապատասխան հրամանը հրապարակվել է այսօր: Ռուսաստանի ԱԳՆ-ն հանձնարարել է տեղյակ պահել ադրբեջանական կողմին պայմանագրի լուծարման և ադրբեջանական նավթը Ռուսաստանի տարածքով փոխադրելը դադարեցնելու մասին:
Վերոհիշյալ պայմանագիրը կնքվել էր 1996թ. հունվարի 18-ին: