Կառվարության նոր ծրագրի վերաբերյալ Lragir.am-ը մի քանի հարց ուղղեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանին:
Պարոն Այվազյան, ընդդիմադիր պատգամավորները բավական սուր քննադատության ենթարկեցին կառավարության ծրագիրը, և չնայած քննադատություններին, մեծամասնությունը կողմ քվեարկեց ծրագրին: Ինչո՞ւ հաշվի չառաք ըննդիմադիրների առաջարկությունններ:
Ընդդիմախոսներին կառավարության ո՞ր դրույթի մեջ պետք է հաշվի առնեինք:
Ընդդիմադիրների բարձրացրած հարցերն ավելի շատ մարտավարական նշանակության հարցեր էին, կառավարության ծրագիրը դա ռազմավարական փաստաթուղթ է, դա այն թիրախներն են, որոնց պետք է հասնել 5 տարվա կամ 4 տարվա ընթացքում: Մատնանշված ա աղքատության մեղմացում, էական, տնետեսական լուրջ աճ, աշխատավարձի կրկնապատիկ ավելացում: Սրանք են թիրախները, դրանցից ո՞ր մեկից եք դժգոհ:
Վստա՞հ եք, որ կիրականանա ծրագիրը:
Այո: Այ, երբ որ չիրականանա, հարցի երկրորդ կողմն է: Չկատարվելը դա այլ հարցադրում է, որ չի կատարվել, դա վստահության, քաղաքական վստահության խնդիր էր, իսկ ծրագրային կետի հետ կապված խնդիրը դա ծրագրային կետ է: Դրա համար ես հստակ ասել եմ' ծրագիրը ընդհանուր մոտեցում է, թե ինչ պետք է անել: Այ, երբ որ կբերի կոնկրետ օրենքը, կոնկրետ փաստաթուղթը, որով պետք է ինքը ապահովի, այսինքն' ստեղծվի այն գործիքակազմը, որով պետք է ինքն ապահովի, ենթադրենք, աղքատության կրճատում, այդ թվում' աշխատավարձի կրկնապատիկ ավելացում, այ էդ ժամանակ եկեք քննարկենք: Բայց ընդհանուր այդ մոտեցմանը, որ ինքն ասում է' ես երկու անգամ աշխատավարձ եմ ուզում ավելացնեմ, դրան դու չես կարող բան ասել: Ուրիշ բան է քաղաքական պատասխանատվության խնդիրը, իսկ քաղաքական պատասխանատվության խնդիրը քաղաքական հարթության վրա է լուծվում: Ես որպես քաղաքական մեր թիմ' ուզած-չուզած պետք է պաշտպանեմ մեր հայրենի կառավարությանը:
Այս ծրագիրը մեկ միասնական փաստաթուղթ է, որով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որով Հայաստանի Հանրապետության նախագահը գնացել է նախընտրական արշավի և ժողովրդի դատին ներկայացրել, որ ինքն իր պաշտոնավարման ժամանակահատվածում, Ազգային ժողովն իր գործունեության ժամանակահատվածում պետք է իրականացնի այս հարցերը: Նրանք ասում են' մենք բերել ենք, իրականացնենք այս հարցերը: Իսկ եթե որևէ բացթողումներ ունենք, ապա աշխատող մարդն ունի բացթողում, չաշխատող մարդը չունի: Ընդդիմության խնդիրը այս բոլոր իրականացվող աշխատանքների հետ կապված քննադատելն է: Եթե դու առաջարկում ես, ասում ես' երկու անգամ աշխատավարձի բարձրացումը քիչ է, ապա պետք է ասես' քանի անգամ պետք է բարձրացնել և որ ռեսուրսով, որտեղից պետք է բարձրացվի:
Ընդհանուր առմամբ, համամի՞տ եք կառավարության գործունեության հետ: Օրինակ' 100 մլն դրամ է պետբյուջեից հատկացվում երկու բիոզուգարան գնելու համար, իսկ լուրջ խնդիր համարվող արտագաղթի պատճառները պարզելու համար ընդամենը 13 մլն դրամ են հատկացնում բյուջեից:
Ես իմ դիրքորոշումը կարտահայտեմ, երբ որ դա նայեմ: Բնականաբար, համամիտ չեմ, որ 100 մլն դրամ է ծախսվել զուգարանի վրա: Շատ վատ են արել, որ 100 մլն դրամ տվել են երկու բիոզուգարանի, 13 միլիոն դրամ էլ միգրացիոն ծառայությանը: 13 միլիոնո դրամ հետազոտող միջազգային փորձագետին տաս, կնեղանա:
Նորմա՞լ է, երբ աղքատության բարձր ցուցանիշի, ամեն ամիս աճող գնաճի պարագայում, պաշտոնյաների հսկայական ունեցվածքի պատկերի կողքին նվազագույն աշխատավարձն ընդամենը 10 հազար դրամով է բարձրացվում:
Շատ քիչ ա, ես կուզեի, որ ուսուցիչների աշխատավարձը 10 հազար դոլարով բարձրացնեին: Համամի՞տ եք, որ 10 հազար դոլարն էլ է քիչ: Լավ կըլներ, որ ըլներ: Այ, դրա համար մենք պետք ա մեր տնտեսվարողներին պաշտպանենք, որ լավ աշխատեն, փողը տան պետական բյուջե, որ բարձարցում լինի: Ավելի լավ չի՞ լինել հարուստ և առողջ, քան թե աղքատ ու հիվանդ: Ո՞րն ա ավելի լավը' բնականաբար հարուստը և առողջը: Այ, երբ մենք այսօր դնում ու քննարկում ենք, թե ինչպես անենք, այ դա է կարևոր, մարտավարությունն է կարևոր: Բոլորի լավագույն ցանկությունները թռնել ու գնալ հասնել աստղերին, բայց ո՞րն է այն հրթիռը, որով պետք է գնալ: Դրա մասին է խոսակցությունը: Հիմա մենյուն սա է' ռազմավարական փաստաթուղթ է, ասում է' ես ուզում եմ աշխատավարձերը բարձրացնել երկու անգամ, աշխատատեղ ստեղծել, սա է իմ նպատակը: Եվ սրան հասնելու համար ես քեզ կբերեմ միջնաժամկետ ծրագրեր, կոնկրետ ծրագրեր, առաջարկներ, բայց որ գործիքներով, գործիքները դեռ չի բերել, կբերի, ես գործիքների վրա կխոսեմ: Բայց սիրուն չի, որ ես գնամ ու ասեմ' չեմ ուզում, որ դու երկիրը զարգացնես:
Ռոզա Հովհաննիսյան