Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ,
խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման
մասին, հայտարարել է, թե իրենք միշտ էլ կարող են
ռազմական գործողությունների դիմել, սակայն
ցանկանում են հարցը խաղաղ ճանապարհով լուծել:
Նրա խոսքով՝ Հայաստանը գնալով թուլանում է, ինչը
հօգուտ իրենց է:
«Մենք պետք է շարունակենք Հայաստանին
մեկուսացված պահել բոլոր միջազգային ծրագրերից:
Մեր այդ ռազմավարությունն արդյունավետ է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանը տարեկան լքում է 80-100 հազար մարդ, և այդ
մարդիկ Հայաստանը լքում են ընդմիշտ՝ զրոյին հավասարեցնելով երկրի տնտեսության վերածնունդի
հեռանկարները»,-նշել է Ալիևը՝ հավելելով, որ 5-7 տարի հետո իրենց երկրի բնակչությունը տասնապատիկ
ավելին կլինի ՀՀ-ից:
Ցավոք սրտի, Ալիևի հայտարարությունների մեջ կա նաև որոշակի ճշմարտություն. ՀՀ-ում թափ առած
արտագաղթը մտահոգիչ է: Բայց մյուս կողմից հարկ է հիշել, որ 1990-ականների սկզբում էլ Ադրբեջանը և՛
թվաքանակով, և՛ զինված ուժերի քանակով, և՛ զինվածության աստիճանով գերազանցում էր
Հայաստանին, բայց պարտվեց պատերազմում, քանի որ Հայաստանում պայքարի ոգին բարձր էր, և
հաղթեցինք հենց մեր ոգու շնորհիվ:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում