Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պայթեցվել է գործարար Թամազ Նիջարիձեի ավտոմեքենան. գրում է Грузия-Online-ը:
Գործարարի փաստաբանի խոսքերով' իր հաճախորդին վաղուց էին սպառնում: «Նրան սպառնում էր Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլին, ում նկատմամբ գործարարը գույքային հավակնություններ էր ներկայացրել»,-ասել է փաստաբանը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: Մանրամասները պարզվում են: