Այսօր՝ մայիսի 30-ին, պետական կառույցների մի շարք պաշտոնյաներ, արհամարհելով օրենքը, Երևան քաղաքում՝ Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Աֆրիկյանների պանդոկ» ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենաները կայանել էին 2-րդ շարքում, ինչը խոչընդոտում էր մյուս տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Այս մասին գրել է shamshyan.com–ը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը արձանագրել է «վայ չինովնիկների» օրինախախտումները ու պարզել, որ նրանք հավաքվել էին «Աֆրիկյանների պանդոկում»՝ ճաշկերույթի:
Օրինախախտ պաշտոնյաների մեջ էին Կառավարության անդամներ, պատգամավորներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր տեսնելով, որ ֆոտոլրագրողը տեսալուսանկարահանում է նրանց խախտումները, փորձում էին համոզել, որպեսզի այդ ամենը հանրության սեփականություն չդառնա:
Հիշեցնենք՝ նշված վայրում գտնվող մեր «օրինապաշտ» պաշտոնյաներին, որ անգամ հանրապետության նախագահը, վարչապետն ու Ազգային Ժողովի նախագահը նման ձևի չեն արհամարհում օրենքը, մինչդեռ…
Առավոտյան կպարզենք նշված պաշտոնյաների անունները և կտեղեկացնենք ոչ միայն հանրությանը, այլև ճանապարհային ոստիկանությանը: