Shamshyan.com. Ռազմական աղբյուրների հավաստմամբ, Դամասկոսի արվարձաններում' Արևելյան Գուտայի տարածքում կառավարական բանակի կողմից ծավալված հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել են վերջին երեք ծայրահեղական խմբավորումների' «Իսլամական բանակ», «Ալահի սև գումարտակ» և «Մարգարեի թոռները» մեծ քանակով գրոհայիններն ու նրանց առաջնորդները, առգրավվել է մեծ քանակով զինամթերք ու ռազմական տեխնիկա: Հայտնաբերվել ու վնասազերծվել է 200 մետրնաոց թունել, որի միջոցով գրոհայինները զինամթերք ու ամրապնդում են ստացել: Սիրիայի զինծառայողները իրենց վերահսկման տակ են վերցրել Թել-Սակա, Դելբա ու ԷԼ-Մանսուրիա բնակավայրերը: Լիբանանի հետ սահմանակից Էլ-Քուսեյր քաղաքում նույնպես կատաղի մարտեր են մղվում: