Երեխաները ծնողների հայելին են, իսկ ծնողները՝ երեխաների: Առավել եւս հանրային դեմքերի պարագայում այս չափանիշը սուր է դրված: Գոնե հայերիս համար այն կյանքի իրավունք ունի: Ում երեխան է, ինչպես է իրեն պահում, ինչ տանը տեսել, այն էլ սովորել է ... այսպես մենք երեխաների միջոցով գնահատում ենք տան մեծերին:
Հունիսի 1-ի առիթով նկարահանումների ժամանակ Henaran.am-ի թղթակիցը բացառիկ հետաքրքիր ՛՛մատերիալ՛՛ հավաքելու հնարավորություն ունեցավ: Երեւանի մանկապարտեզներից մեկում հանդիպեցինք ոչ ավել, ոչ պակաս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թոռնիկին՝ փոքրիկ Սերժին:
Հաշվի առնելով, որ նա դեռ երկու տարեկան է, թողեցինք լրագրողական գործիքներն ու անցանք սիրողական շփման: Երկու տարեկան Սերժին ՛՛կաշառեցինք՛՛ "M&M"-իկներով, ՛՛լեզու թափեցինք՛՛, որ ընկերանանք հետը եւ ճշտենք՝ ով է նրա համար նախագահ պապիկը, առաջին տիկին տատիկը ու էլի շատ հարցեր տվեցինք՝ բացահայտելու մղումով: Ժողովուրդը իզուր չի ասում՝ տան գաղտնիքը երեխայից իմացիր:
Պարզեցինք, որ պապիկը, ինչպես երկու տարեկան Սերժուկն ասաց՝ ՛՛Սերժ Ազատովիչն՛՛ է: Ուշադրություն դարձրեք՝ առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը փոքրիկի համար ՛՛իր Ռիտուլյան՛՛ է: Հայրենիքը Սերժի համար ՛՛կարմիր, կապույտ, ծիրանագույնն՛՛ է ...
Փոքրիկ Սերժի հետ Henaran.am-ի հետաքրքիր բացահայտումները դիտեք տեսանյութում: