Այսօր Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության լիագումար նիստի ժամանակ պատվիրակներն առաջադրել են երկրի գործող նախագահ, կուսակցության ղեկավար Իլհամ Ալիևի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում. գրում է APA ադրբեջանական գործակալությունը:

Նիստի անդամները միաձայն պաշտպանել են Ալիևի թեկնածութունը' որպես «Յենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ:

Բացի այդ, Ալիևը վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում: