Իսրայելի բանակում կրկին սեքս-սկանդալ է ծագել: Համացանցում կրկին հայտնվել է տեսահոլովակ, որտեղ պարտադիր զինվորական ծառայություն անցնող աղջիկները ինքնաձիգի շուրջ մերկապար են պարում: Նշենք, որ համացանցում վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել Իսրայելի բանակի կին զինվորականների կողմից Facebook սոցիալական կայքում զորամասում նկարված իրենց կիսամերկ լուսանկարները տեղադրելու կապակցությամբ:
Կադրերը անցյալ երեքշաբթի օրը ցուցադրել էր իսրայելական Channel 2 հեռուստաընկերությունը, որոնցում երևում է, թե ինչպես են կիսամերկ աղջիկները պարում ինքնաձիգի շուրջ:
Ինչպես կարծում է The Sun պարեբարականը, միանշանակ այս հոլովակը առաջ կբերի բանակի հրամանատարության զայրույթը, որը վերջերս կարգապահական տույժի էր ենթարկել կիսամերկ լուսանկարված կին զինծառայողներին: