lragir.amՋորջ Բուշի վարչակազմը, անկասկած, շատ սխալներ է կատարել, ավելի ճիշտ, կատարել է նապատեսված սխալների մեծ մասը, սակայն այն ամենն, ինչ արվել է, պրոֆեսինալ է արվել՝ տարածաշրջանային, նախեւառաջ, Մերձավոր Արեւելքի քաղաքականության լավագույն վերլուծաբանների ու փորձագետների մասնակցությամբ:
Մի շարք տարածաշրջաններում հող է նախապատրաստվել «հեղափոխությունների», ինչպես նաեւ ավելի մասշտաբային փոփոխությունների՝ պետական սահմանների վերաձեւման եւ նոր պետությունների ստեղծման համար: Իրական ռազմավարությունը մշակվում է ոչ թե գործող, այլ ապագայի վարչակազմերի համար՝ առանց կուսակցական տարբերություն դնելու: Ռազմավարության էությունը ոչ միայն եւ ոչ այնքան նպատակն է, այլ մշակված մարտավարությունը իրադարձությունների եւ գործընթացների ուժեղ դինամիկայի պայմաններում:
Այսպես կոչված նորպահպանողականների ստվերում բավական «համեստ» վերլուծաբաններ ու քաղաքական նախագծողներ են եղել, ովքեր, ինչպես նախկինում, զբաղվում են իրենց գործով, սակայն, ցավոք, ամերիկյան վարչակազմի սահմաններից դուրս:
Որոշակի առումով, Բարաք Օբամայի վարչակազմն այդպես էլ չի ձեւավորվել, եթե նկատի ունենանք, որ կադրային առումով շատ խնդիրներ կան, իսկ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ թիմը շատ թույլ ու անադեկվատ է:
Սիրիայի իրադարձությունների հարցում ԱՄՆ քաղաքականությունն ամենալավն է ցույց տվել Պետդեպարտամենտում որոշումներ մշակող մարդկանց մտավոր վնասակարությունը: Մարգինալ փորձագետները, որոնց այս հասկացության լրիվ իմաստով անգամ չի կարելի փորձագետ անվանել, ավելի քան մեկ տարի առաջ իրադարձությունների զարգացման ամբողջովին տրամաբանական սխեմա են առաջարկել:
Սակայն այսօր ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջատար փորձագետները շփոթվածության մեջ են՝ բացեիբաց խոստովանելով իրենց «ոչ կոմպետենտությունը»: Եվ միայն Պետդեպի մասնագետները հստակ գիտեն ինչպես գործել:
Արմատական սխալն այն է, որ Բաշար Ասադի հետ հնարավոր էր պայմանավորվել ցանկացած հարցի շուրջ, բացառությամբ երկու հանգամանքի, որոնք քիչ էին հուզում ամերիկացիներին (նա եւ նրա թիմում շատերը պատրաստ էին դրան, շատ բանի էին պատրաստ այն հարցերում, որոնց մասին խոսել է Սարկոզին նրա Փարիզ կատարած այցի ժամանակ): Դրանից հրաժարվել են՝ սպասելով հարցերի լուծման հեշտ ճանապարհների: Շուտով ԱՄՆ նախագահ-թյուրիմացությանն օգնության եկավ նրա ֆրանսիացի կրկնօրինակը՝ Ֆրանսուա Օլանդը, եւ նրա ընկերակցությամբ արդեն այդքան էլ ձանձրալի չէր: Օլանդի քաղաքականությունն ընդհանրապես դասական դարձավ Մերձավոր Արեւելքում ֆրանսիական շահերի հանձնման առումով:
Անկասկած, այդ խաղում որոշակի «պատվեր» ու «պայմանավորվածություն» կա: Արեւմուտքը կարծել է, որ այդքան մեծ ծառայություն մատուցելով Սաուդյան Արաբիային ու նրա արբանյակներին, կարող է նոր համակարգային դիրքեր ստանալ արաբական աշխարհում: Ամեն ինչ ավարտվել է այդ «պայմանավորվածությունների» լիակատար ձախողմամբ, եւ Սիրիայի հարցով միջազգային համաժողովից առաջ ԱՄՆ-ը փորձում է եթե ոչ Սիրիայի ընդդիմությանը, ավելի ճիշտ՝ սաուդյան վարձկաններին, ապա գոնե սեփական դեմքը փրկել:
Ո՞վ է մեղավոր ամերիկյան քաղաքականության այդ ձախողման մեջ, եթե ոչ Օբամայի մարգինալ թիմը: Ամերիկան հանգստանում է եւ ոչ մի կերպ չի արձագանքում Մերձավոր Արեւելքի ընթացիկ իրադարձություններին, սակայն դա խաբուսիկ դադար է ամերիկյան իսթեբլիշմենթի ակտիվությունում: Ամերիկյան ժողովուրդը սպասում է հանրապետականներին, միեւնույն է, թե ի դեմս ում կգան նրանք, որպեսզի այդ երկիրը ու շատ բան աշխարհում փրկեն աղետից: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/politics/view/84284#sthash.IZAe205I.dpuf