ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և Նյու-Յորքի ոստիկանությունը հանրության ուշադրությանն են ներկայացրել ահաբեկչության վայրից մի տեսագրություն' 5-ամյա վաղեմության, և ավելացրել են հանցագործին բացահայտելու համար օգնություն ցուցաբերողին խոստացված պարգևավճարի չափը:

Արտաքին հսկողության տեսասարքերը պատկերել են այն պահը, թե ինչպես է անհայտ անձը (տղամարդը կամ կինը) հեծանիվով մոտենում ապագա դեպքի վայրին: Նա հագին ունի մոխրագույն վերնահագուստ և գլուխը ը ծածկել է նույն հագուստի գլխանոցով: Կասկածյալը կանգ է առնում ուղևորների հավաքակետում, իջնում է հեծանիվից, ապա' հեռանում: Իսկ քիչ անց, կրկին վերադառնում է և նստելով իր հեծանիվը՝ հեռանում: Մի փոքր ուշ' մարտի 6-ին առավոտյան 3:40-ին, շենքի մոտ գործի է դրվում պայթուցիչը: Պայթյունի պահը համընկնում է տեսագրության 3:15 րոպեին:

Այս ահաբեկչության հետևանքով ոչ մեկը չի տուժել: Ինչպես ավելի ուշ պարզել է ոստիկանությունը, գործի է դրվել ինքնաշեն ռումբ:

«Իրավապահ մարմինները խոստանում են 65 հազար դոլար պարգևավճար այնպիսի տեղեկատվության համար, որը կնպաստի Նյու-Յորքի Թայմս-Սկվերի հավաքակետի մոտ 2008թ. տեղի ունեցած պայթյունի պատասխանատուի բացահայտմանըե,- գրված է ՀԴԲ-ի տեսագրությանը կից ներկայացված երկտողում:

Հեղինակ:

«Փաստինֆո»