Հունիսի 21-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, առանց պետհամարանիշի եռանիվ ինքնաշեն մոտոցիկլը Գավառ քաղաքի նախկին օդանավակայանին հարակից տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և ընկել ճանապարհի ձախակողմյան ձորը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: