Հունիսի 24-ի գիշերը Գազայի սեկտորի
հատվածից գրոհայինները 6 հրթիռ են արձակել
Իսրայելի ուղղությամբ, ինչին Իսրայելի ռազմա-
օդային ուժերը հակահարձակումով են
պատասխանել. գրում է The Jerusalem Post-ը:
Արձակված 6 հրթիռներից 2-ը հակադարձվել են
հակահրթիռային պաշտպանության համակարգերի
կողմից, իսկ մնացյալ 4-ը որևէ լուրջ
ավերածությունների կամ զոհերի չեն հանգեցրել:
Իսրայելի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռներն
իրենց հերթին ոչնչացրել են զենքի 2 պահեստ
Գազայի հատվածում և հրթիռ արձակելու համար նախատեսված մեկ հրապարակ: Գազայի հատվածում
նույնպես զոհեր չկան:
The Jerusalem Post-ը նշում է, որ Գազայի հատվածում գործող ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել
հարձակման պատասխանատվությունը, սակայն պարբերականի տվյալներով' դրա հետևում կանգնած են
«Իսլամական ջիհադի» գրոհայինները: