Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը' ԵԽԽՎ, որոշել է չքննարկել ընթացիկ ամառային նստաշրջանի ընթացքում Վրաստանում տիրող իրավիճակը: Խորհրդարանականները դեմ են արտահայտվել այդ քննարկմանը' ոչ նպատակահարմար համարելով քննարկել Վրաստանի իրադվիճակը այդ երկրում նախագահական ընտրություններին նախապատրաստվելու շեմին:
ԵԽԽՎ-ն նաև որոշել է չքննարկել Իրանում կրոնական հալածանքների թեման:
Ինչպես գրում է РИА Новости-ն, ԵԽԽՎ-ից ավելի վաղ հայտնել էին, որ հավաքների ազատության համատեքստում Թուրքիայի վերաբերյալ կայանալիք քննարկումը նույնպես չի կայանալու: