ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ Փակ շուկայի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ, որովհետև թեև Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է Փակ շուկայի անթույլատրելի հարկերն ու սյուները, սակայն այդ նույն հատվածում կատարվում են աշխատանքներ, որոնք դարձյալ աղճատում են շուկայի' որպես պատմամշակութային արժեքի տեսքը:
Շուկայի վերնահարկում այս պահին իրականացվում են կոմունիկացիոն աշխատանքներ: Ի դեպ, մի քանի օր առաջ վերևից արված լուսանկարներից էլ պարզ է դառնում, որ շուկայի անթույլատրելի սյուները դեռ իրենց տեղում են:
Իսկ այն, որ քաղաքապետարանը իբրև թե ինչ-որ ապամոնտաժում է իրականացրել, ներսի մասում էլ, սակայն, շինարարությունը իրականացվում է:
Լիլիթ Թադևոսյան