Թուրքական հանրահայտ Ay Yapım հեռուստաընկերությունը որոշել է հեռուստասերիալ նկարահանել ադրբեջանցի տղայի և հայ աղջկա սիրո պատմության մասին. հայտնում է znews.az-ը' հղում կատարելով թուրքական Axşam պարբերականին:
Համաձայն առկա տեղեկությունների' գլխավոր դերերում հանդես են գալու թուրք դերասանուհի Մարիամ Ուզերլին և Քիվանչ Թաթլըթուղը: Ներկա պահին դերասանների հետ բանակցություններ են տարվում:
Ակնկալվում է, որ հեռուստասերիալը էկրան կբարձրանա 2014-ին: