Վրաստանի ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն անցնում է քաղաքական բոյկոտի ռեժիմի: Այս մասին համապատասխան հայտարարությւոնն արվել է կուսակցության առաջնորդների կողմից: Նրանք արդեն լքել են խորհրդարանի շենքը. գրում է Грузия-Online-ը:

Խորհրդարանական փոքրամասնության ղեկավարների խոսքերով' իրենց նկատմամբ աննախադեպ հարձակում է սկսվել կուսակցության ղեկավար դեմքերի ձերբակալության միջոցով:

Հիշեցնենք, որ երեկ պետական միջոցների յուրացման մեղադրանքով ձերբակալվել և հարցաքննվել էին Թբիլիսիի քաղաքապետարանի 30-ից ավել աշխատակիցներ, որոնց մի մասն այնուհետև ազատ էր արձակվել: