Այսօր՝ հուլիսի 2-ին, մեկնարկում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Քարոզարշավը կտևի մինչև հուլիսի 12-ը, իսկ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 14-ին։

Գրանցված թեկնածուները 5-ն էին՝ «ՀՀ Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ Գլխավոր մասնագետ, անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի տնօրեն, կրկին անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը, ՀՀԿ-ական ինքնաառաջադրված Արթուր Մուրադյանը, ՀՅԴ անդամ, Պռոշյանի գյուղապետարան Համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը և Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ, անկուսակցական Գալուստ Մկրտչյանը, ով սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը: