ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը, նշեց, որ հաշվետվության վերաբերյալ եղել են առարկություներ, որոնք ներկայացված են եղել անմիջապես զեկույցը ստանալուց հետո։
«Բոլոր դեպքերում, խոսել ոլորտում հափշտակումների մասին, տեղին չէր: Ամեն դեպքում, Վերահսկիչ պալատի նախագահը Ազգային ժողովում ունեցած իր ելույթում դրական գնահատեց նախարարության աշխատանքը»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանի խոսքերով՝ բյուջեն թալանված չէ։ «Թալան, կողոպուտ, լափել բառերը դուք չեք գտնի ՎՊ հաշվետվության մեջ, իսկ քաղաքական գործիչների քաղաքական մեկնաբանությունները կարող եք ստանալ կա՛մ իրենցից, կա՛մ այլ մեկնաբաններից»,-ասաց Աշոտյանը՝ խոսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն խոսքերի մասին, թե «պետական բյուջեն լափում են»։