Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ ՀՀ կառավարական ամառանոցի հարևանությամբ, հսկայական ծառը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել էր ճանապարհին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը նշված հատվածում դառել էր միակողմանի և վթարային իրավիճակ չլինելու նպատակով տեղում աշխատում էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Ծառի ընկնելու հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Մանրամասները կարդացեք այստեղ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի