Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ոստիկանները փորձել են բռնել փողոցներով կատաղած վազող վարազին, որը քաղաք էր հասել Շտվանիցե կղզուց. տեղեկացնում է Lenta.ru-ն' հղում կատարելով Չեխիայի հանրային լրատվական գործակալությանը:

Վարազը կիրակի օրը լողալով անցել էր Վլտավա գետը: Այս մասին ոստիկաններին հայտնել էին ականատեսները: Երբ ոստիկանութունը ժամանել էր դեպքի վայր, վարազն արդեն վազվզում էր Պրահայի 5-աստղանի հյուրանոցներից մեկի բակում, ուր հասցրել էր կոտրել հյուրանոցի ապակիները:

Վայրի կենդանին վազում էր Պրահայի փողոցներով' վտանգելով անցորդների կյանքը: Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վարազը հարձակվել էր ոստիկանության աշխատակիցներից մեկի վրա:

Կենդանուն հանգստացրել էին տրանկվիլիզատորների միջոցով: Կենդանու հետագա ճակատագրի մասին գործակալությունը ոչինչ չի հայտնում: