Ավստրիացի դիրիժոր, ամենահայտնի երաժշտական գործիչներից Հերբերտ ֆոն Կարայանը (գերմ.՝ Herbert von Karajan) ծնվել է 1908 թվականի ապրիլի 5-ին Զալցբուրգում (Ավստրո-Հունգարիա):
Կարայան ազգանունը մեզ' հայերիս չի կարող հետաքրքրության չմղել' պարզելու՝ հանրահայտ դիրիժորը հայկական ծագում ունի, թե՝ ոչ: Ըստ մի աղբյուրի՝ հնաբնակ գերմանահայերը հիշում են, թե տեղական ռադիոն մի անգամ պատմել է հանրահայտ դիրիժորի հայկական ծագման մասին: Բայց վերոհիշյալ հրապարակումից բացի՝ Կարայանի հայկական ծագման մասին դեռևս ոչինչ չի հաջողվել գտնել:
Հիշենք նաև, որ Կանայանը հանրահայտ կարճահասակների թվին է պատկանում: Իսկ այդ մարդկանց ցուցակը գլխավորում են Ֆրիդրիխ Մեծը, Մոցարտը, Ազնավուրը, Լենինը, Շմիդտը, Չապլինը, Օնասիսը և շատ ուրիշներ:
Մահացել է 1989 թվականի հուլիսի 16-ին Ավստրիայում: