Այսօրվանից քաղաքացիները երթուղայինների, ավտոբուսների և միկրոավտոբուսների համար պարտավորվում են վճարել 150 դրամ:
Քաղաքացիների շրջանում այս թանկացումները վրդովմունքի մեծ ալիք բարձրացրին, ֆեյսբուքում տարբեր խմբեր բացվեցին՝ չվճարելու մասին կոչերով, երեկ Քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ պահանջով՝ ուղեվարձի սակագինը թողնել նույնը:
Բայց այսօր, այնուամենայնիվ, երթուղայինների պատուհաններին փակցվեցին ուղեվարձի փոփոխված սակագնի մասին ծանուցումներ՝ «ուղեվարձը՝ 150 դրամ»:
Քաղաքացիներից շատերը կոչերով են հանդես գալիս՝ շարունակել փոխադրման համար վճարել 100 դրամ:
Lurer.com-ն այսօր փորձեց պարզել, թե քաղաքացիներն ինչպես են վերաբերվում թանկացումներին, և որքան են վճարել տրանսպորտից օգտվելիս:
Նշենք, որ մեր նկարահանումների ընթացքում վեճ տեղի ունեցավ ուղևորների և վարորդի միջև: Բանն այն է, որ ուղևորները չէին ցանկանում վճարել նոր սակագնով, վարորդն էլ պահանջում էր ուղևորներից կա՛մ նոր սակագնով վճարել, կա՛մ իջնել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։