Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մաշտոցի պողոտայում յուրօրինակ ակցիա են կազմակերպել նաև հումորիստ Կարգին Հայկոն, իրավաբան, «Բարև Երևան» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը և այլք:

Նրանք իրենց մեքենաներով շրջում են Մաշտոցի պողոտայով դեպի Կոմիտաս և հակառակը՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով նշված ուղղություններով և հորդորելով չվճարել 150 դրամ:

Իսկ թե ինչպես է «ուղևոր հավաքում» Ալեն Սիմոնյանը, ֆիքսել է TESADASHT.am-ի թղթակցի տեսախցիկը:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը դարձել է 150 դրամ, տրոլեյբուսների ուղեվարձը՝ 100 դրամ, իսկ մետրոյինը՝ մնացել նույնը։