Արդեն 4 օր է՝ մայրաքաղաքում շարունակվում է բողոքի ակցիան' ուղղված տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ: Այս ընթացքում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, հեռուստադեմքերը և պարզապես կամավոր քաղաքացիներ մասնակցում են ակցիային: Երեկ ակցիային միացել էին Պետրոս Ղազարյանը, Սուրեն Թադևոսյանը, «Վիտամին» ակումբի Գարիկը, Արթուր Իսպիրյանը, իսկ այսօր նրանց շարքերը համալրել են Լալա Մնացականյանը, Անդրանիկ Հարությունյանը, Անի Քոչարը, ArmComedy-ն, «Վիտամին» ակումբի Վաչեն և Արմուշը, ովքեր ժամը 13:00–ին համախմբված հավաքվեցին Կոնսերվատորիայի շենքի մետ՝ որոշելու երթուղիները:
Այսօր արդեն այդ մարդկանց էր միացել Բրաբուսի մի վարորդ, ով նույնպես պատրաստակամություն էր հայտնել մարդկանց անվճար տեղափոխել քաղաքի մի մասից մյուսը: