Freecar ակցիան Երևանի փողոցներում շարունակվում է: Այսօր Սայաթ-Նովա-Բարեկամություն հատվածից իր ավտոմեքենայով քաղաքացիներին Կոմիտաս էր տեղափոխում նաև նախկին ՕԵԿ-ական, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:

168.am-ի հետ զրույցում վերջինս ասաց, թե արդեն երրորդ օրն է՝ ինքն անվճար տեղափոխում է քաղաքացիներին Կոմիտաս ու կարծում է, որ նման ակցիաները պետք է նոր թափ ստանան: